üրանսահայ դիրիժոր Ալեքսանդր Սիրանոսյանի ղեկավարությամբ Երեւանում կայանալիք համերգը նվիրվելու Է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Armenpress 00:00, 7 Ապրիլ, 2005
ԵՐԵՎԱՆ, 7 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ. Վանիկ Սանթրյան): Ապրիլի 8-ին աշխարհը հուղարկավորելու Է Հռոմի Հովհաննես Պողոս Բ պապին: Այդ նույն օրը ի հիշատակ Սուրբ Քահանայապետի, Երեւանում, «Արամ Խաչատրյանե համերգասրահում աշխարհում առաջին անգամ ամբողջությամբ հնչելու Է ýրանսիացի կոմպոզիտոր Վենսան դը Էնդիի (1851-1931 թ.թ.) 1869 թվականին սկսած եւ 1872 թվականին ավարտած «Իտալական սիմýոնիանե: Ստեղծագործությունը Հայաստանի ýիլհարմոնիկ նվագախումբը կատարելու Է երեւանցիներին քաջ ծանոթ ýրանսահայ դիրիժոր Ալեքսանդր Սիրանոսյանի ղեկավարությամբ: Իսկ ամբողջ համերգը, որի ընթացքում ýրանսիացի վերոհիշյալ հեղինակի գործից բացի, կատարվելու են Էդվարդ Միրզոյանի սիմýոնիկ պոեմն ու թավջութակի եւ լարային նվագախմբի համար պոեմը եւ Սեն-Սանսի թավջութակի կոնցերտը, նվիրվելու Է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Վերջին ստեղծագործությունը մենանվագելու Է դիրիժորի 16-ամյա դուստրը՝ Լիոնի բարձրագույն երաժշտանոցի առաջին կուրսի ուսանողուհի Աստղիկ Սիրանոսյանը: Այսօր Ալ. Սիրանոսյանն ու իր դուստրը «Արամ Խաչատրյանե համերգասրահում հանդիպում ունեցան լրագրողների հետ, որի ընթացքում մաեստրոն մանրամասնեց կատարվելիք ծրագիրը: Վենսան դը Էնդիի սիմýոնիան Սիրանոսյանը հայտնաբերել Է կոմպոզիտորի արխիվում, որը պահվում Է նրա ժառանգների մոտ: 18 տարեկանում այցելելով Հռոմ, կոմպոզիտորը մտադրվում Է 4-մասանոց սիմýոնիա գրել, որի մասերը պիտի արտացոլեին նրա ուղեւորությունը: Մինչեւ այժմ գործն ամբողջությամբ չի հնչել, միայն 1-3 մասերը 1874 թվականին կատարվել են Փարիզում: Դը Էնդիի ստեղծագործության կատարումը դիրիժորը համաձայնեցրել Է հեղինակ ծոռան՝ Քրիստոý դը Էնդիի հետ, որը ընտանիքով առաջին անգամ ժամանելու Է Հայաստան՝ համերգին ներկա գտնվելու համար: Դիրիժորն ասաց, որ դը Էնդին մեծ համակրանք Է ունեցել հայ ժողովրդի հանդեպ, բազմիցս դա արտահայտելով Մեծ եղեռնի տարիներին: Մտերիմ Է եղել Կոմիտասի աշակերտ Մարգարիտ Բաբայանի հետ: Schola Cantorum իր երգչախմբի հետ կատարել Է Կոմիտասի երգերը: Էդվարդ Միրզոյանի սիմýոնիկ պոեմր գրվել Է 1954 թվականին եւ հաջորդ տարում՝ մինչեւ այժմ միայն մեկ անգամ կատարվել, այն Էլ՝ Երեւանում, Միքայել Մալունցյանի ղեկավարությամբ: Ալեքսանդր Սիրանոսյանը ներկայացրեց նաեւ իր դստերը, որի թավջութակն ու Սեն-Սանսի թավջութակի կոնցերտը հասակակիցներ են, ավելի քան 100 տարեկան: «Թավջութակը ýրանսիական Է, ասաց մաեստորն, իսկ ýրանսիացի վարպետները լավ թավջութակ պատրաստել գիտեինե: Եկող տարի Ալեքսանդր Սիրանոսյանը կնշի իր՝ հայրենիք այցելելու 30- ամյակը: Այդ ընթացքում նա Երեւանում եղել Է գրեթե ամեն տարի. կամ համերգներ տալու, կամ երաժշտական կյանքին ծանոթանալու, հայրենիք-սփյուռք մշակութային կապերն ամրապնդելու նպատակով: Սիրանոսյանը ծնվել Է Լիոնում: Անցնելով դիրիժորական գործունեության, նա հիմնական ուշադրությունը նվիրել Է հայ եւ օտար հեղինակների քիչ հայտնի կամ անհայտ ստեղծագործությունները «պեղելունե եւ դրանք ունկնդրին ներկայացնելուն: Երկար տարիներ Է, ինչ ղեկավարում Է ýրանսիական Ռոման քաղաքի կոնսերվատորիան եւ այդ հաստատության սիմýոնիկ նվագախումբը:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am